Մեր Մասին

Խոշոր ընկերությունների, ինչպես նաև մանր տնտեսվարողների մոտ վերջին շրջանում էլ ավելի արդիական է դարձել էներգիայի ծախսերը նվազեցնելու հանդեպ առաջացող հետաքրքրությունը. ի՞նչ անել, որպեսզի հնարավորության սահմաններում ծախսվի ավելի քիչ էներգիա, բայց ստացվի ավելի հզոր լուսավորություն: Այս հարցն ավելի շուտ էր մտահոգել նաև մեզ, որի արդյունքում 2016թ.-ին հիմնադրվեց «Արփի Լեդ» ընկերությունը՝ տվյալ ոլորտում տեսնելով որակյալ արտադրանքի անհրաժեշտությունը: Երկար ուսումնասիրությոնների արդյունքում հասկացանք, որ հենց LED-երը կարող են մեծ օգնություն լինել էներգախնայողության հարցում:

LED լուսատուներն արտադրվում են սիլիցիումի կարբիդային բյուրեղի վրա արտանետվող կառուցվածք աճեցնելու տեխնոլոգիայի միջոցով: Արտադրանքի այդ մեխանիզմը հնարավորություն տվեց ոչ միայն նվազեցնել արտադրության գինը, այլև նվազեցնել հիմքի ջերմային դիմադրությունը: LED-երի պահանջարկն ավելի մեծ է այնտեղ, որտեղ կա անհրաժեշտություն ստանալ մաքսիմալ բարձր պայծառություն՝ նվազագույն էներգիայի սպառումով. Դրանք են՝ երկաթուղային տրանսպորտ, ավտոմոբիլային արդյունաբերություն, մեծ քաղաքների փողոցային լուսավորություն և այլն:

«Արփի Լեդ» ընկերությունը զբաղվում է ոչ միայն որակյալ LED լուսատուների ներմուծմամբ, այլև ներկայացնում է սեփական արտադրությունը՝ համագործակցելով հայտնի LG և Аргос ընկերությունների հետ: Օգտվելով նրանց՝ մեր պահանջներին համապատասխան որակյալ պահեստամասերից, արտադրում է լուսատուներ, որոնք շուկայում տարբերվում, առանձնանում են բարձր որակով, հզոր լուսավորությամբ: Մեզ մոտ լուսատուի հզորությունը որշվում է, ոչ թե բարձր Վատտ-ով, այլ բարձր լյումեններով, այսինքն, ծախսում ենք քիչ հոսանք՝ ստանալով ավելի հզոր լուսավորություն: Մեր LED-երի հիմնական առավելությունը նրանց ցածր էներգիայի սպառումն ու երկար սպասարկումն է. Երաշխավորվում է 30.000-100.000 ժամ շահագործում, որը սովորական շիկացման լամպի 50 կյանքի ցիկլ է: LED լամպերի «բացասական» միակ կողմը կարելի է համարել փոքր-ինչ բարձր գինը, սակայն հաշվի առնելով գին-որակ հարաբերակցությունը, հանգում ես այն եզրակացությանը, որ LED-երը չունեն մրցակիցներ:

Մեր ընկերության տեսականին աճում է ժամանակին զուգընթաց: Մի քանի տարի առաջ տեսականին մի քանի անգամ փոքր էր: Սա ենթադրում է, որ մեր արտանդքն ունի մեծ պահանջարկ, ինչ անշուշտ ուրախալի և ոգեշնչող հանգամանք է մեզ համար: Այժմ «Արփի Լեդ»-ում արտադրվում է հաճախորդի պահանջներին համապատախան և՛ ներքին, և՛ արտաքին ցանկացած լուսատու, հզոր լուսավորությամբ առանձնացող լուսարձակներ, կատարվում է արտաքին գովազդի, լուսամփոփների լուսավորություն և այլն:Մեր հմուտ մասնագետների կողմից կլուսավորվի Ձեր ցանկացած տարածք՝ ամենափոքր բնակարանից սկսած, մինչև հսկայական տարածքներ զբաղեցնող գործարաններ, ավտոկայանտեղիներ, լցակայաններ և այլն:Երաշխավորվում է մեր կատարած ցանկացած աշխատանք և խոստանում էլ ավելին

Կոնտակտաին Տվյալ

Հեռ: +374 93 21 41 54
Էլ Հասցե։ Khelacitun@mail.ru

Հասցե

Բաղրամյան 31 ա

Աշխատանքաին ժամեր

10:00 AM – 19.00 AM
Երկուշաբթից – Ուրբաթ

©ArpiԼed 2020 CREATED BY AcWs STUDIO